Մշակույթ 

Լեոնարդո դի Կապրիոյին մեղադրել են ռասիզմի մեջ

Հունիսի սկզբին Լեոնարդո Դի Կապրիոն, որն այժմ ընկերություն է անում Քելի Ռոհրբախի հետ,  դատի էր տվել  ֆրանսիական Oops! ամսագրին՝ 20000 դոլար պահանջելով պարբերականից։  Դերասանին բարկացրել էր ամսագրում հրապարակված այն հոդվածը, որտեղ նշված էր, թե երգչուհի Ռիհանան հղի է, և երեխայի հայրը դի Կապրիոն է։ Ավելին, պարբերականը գրել էր, որ հոլիվուդյան դերասանը հրաժարվում է իր երեխայից, գրում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ ֆրանսիական դատարանը որոշում է կայացրել հօգուտ հոլիվուդյան դերասանի (չնայած 20000 դոլարի փոխարեն դի Կապրիոն կստանա ընդամենը 8000 եվրո)։

«Մենք գիտեինք, որ դատարանի որոշումը լինելու է հօգուտ Լեոնարդոյի, բայց ցանկանում ենք հայտարարել, որ Լեոնարդոն այլասերված-ռասիստ է։ Նա հանդիպում է միայն «արիական» կանանց՝ սպիտակամորթ շիկահերների հետ։ Նրան բարկացրել է գեթ մեկ փաստ՝ մենք գրել էինք, որ նա հանդիպում է սեւամորթ աղջկա հետ»,- զայրացած հայտարարել է Տրուսկոլասկին։

Նույն շարքից