Ռազմական 

Ստրկավաճառությունը ժամանակակից աշխարհում

analitik.am

Իսլամական խալիֆաթի կողմից Սիրիայում ու Իրաքում իրականացվող դաժանությունների՝ գերի ընկած կառավարական զինվորների, օտարերկրյա լրագրողների, հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների մասսայական մահապատիժների ու կտտանքների մասին մամուլը անրադառնում է բավականին հաճախ:

 

Սակայն, գոյություն ունի իսլամականների գործունեության եւս մեկ ասպեկտ:

Խոսքը  խալիֆաթի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ստրկավաճառության ու սեքս-ստրուկների մասին է: Տեղեկությունների համաձայն, շուկա քշված աղջիկներն ու կանայք նախ ֆիկտիվ ամուսնալուծության են ենթարկվում, դրան հետեւում են կուսության «թեստերը», այնուհետեւ՝ տեսակավորվում ըստ ընտանեկան ստատուսի: Կանանց առքուվաճառքը ընթանում է բացեիբաց, ընդ որում կույսերը վաճառվում են ավելի թանկ գնով: Այնուհետեւ հետեւում է ֆորմալ «ամուսնություն», որպեսզի գնորդը «օրինական» ճանապարհով բռնաբարի գնված կնոջը: Վաճառում են, ոչ միայն կանանց ու աղջիկներին, այլեւ մանկահասակ երեխաներին: Ինչ վերաբերում է գներին, ապա արաբական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն, օրինակ, Մոսուլում 700 կանայք վաճառվել են միջինը 150 դոլարով: Արաբական Al-Sharqia գործակալության տեղեկություններով արաբ մի բիզնեսմեն որպես բարի կամքի արտահայտություն,  Մոսուլում 30 հազար դոլարով գնել է 45 եզդիների եւ բոլորին ազատություն շնորհել:

Նույն շարքից