Ռազմական 

Իրաքյան ուժերը պատրաստ են Սալահ ադ Դին մարզում հարձակում գործել ԻՊ-ի վրա

analitik.am

Իրաքյան անվտանգության ուժերը հայտարարել են, որ Սալահ ադ Դին մարզում ռազմական ուժեր են կենտրոնացրել և պատրաստ են ռազմական գործողություններ սկսել մարզի հարավային հատվածների ուղղությամբ, որտեղ գտնվում են «Իսլամական պետության» դիրքերը:


Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերը նպատակադրվել են ազատագրել Ահբաբ Թել Զահաբ շրջանը, որը համարվում է Սալահ ադ Դին մարզի ամենավտանգավոր շրջանը: Այնտեղ գտնվող ԻՊ-ի ռազմական հենակետում մարզումներ են անցկացվում:

 

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ անվտանգության ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ Թիրքիթի հարավում՝ Ազիզ բալադ շրջանում, հետևել են ԻՊ-ի գործողություններին, և ռազմական գործողություններ իրականացնելու արդյունքում սպանվել է ԻՊ-ի ռազմական ղեկավարներից Աբու Սալիհը:

 

Տեղեկություններ կան, որ իրաքյան ուժերը քրդական բեշմերգա ուժերի հետ ԻՊ-ի 40 անդամ են ոչնչացրել Մոսուլի հարավում գտնվող Քուիր շրջանում: Այն ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ից:

Նույն շարքից