Սիրիայի հարավում իսլամականները հարձակում են ձեռնարկել Դարա քաղաքի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, սիրիական կառավարական ուժերը կասեցրել են թշնամու հարձակումն ու մարտերի ընթացքում լիկվիդացրել շուրջ 100 գրոհայինների:
Տվյալների համաձայն, ահաբեկիչների զորամիավորումները քաղաքի վրա հարձակումը ձեռնարկել են մի քանի ուղղություններով:
Արյունալի ու տեւական մարտերի ընթացքում կառավարական զորքերը հետ են շպրտել հակառակորդին, որը նահանջել է՝ մարտի դաշտում թողնելով զենք-զինամթերք:
Նահանջից հետո ահաբեկիչները ուժգին հրետակոծության են ենթարկել քաղաքի բնակելի թաղամասերը, ինչի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 26 խաղաղ բնակիչ: