Ռազմական 

Կառավարությունը սահմանեց ՌԴ-ից ռազմական արտադրանքի մատակարարման նոր կարգ

analitik.am

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր մեխանիզմներ է մշակում ՌԴ-ի հետ 2013 թվականին ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագրով նախատեսվող դրույթները կյանքի կոչելու համար: ՀՀ կաառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը կնպաստի «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար մեխանիզմների և մոտեցումների մշակմանը:


«Երկու պետությունների միջև սահմանվում է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման ընթացակարգի, անհրաժեշտ համաձայնեցումների և անվանացանկերի հետ կապված հարցերի սահմանում: Սրանով նոր մակարդակի վրա է դրվում մեր համագործակցությունը և ապահովում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը»,- ասաց նա:

 

Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագրի կարգավորման առարկա է հանդիսանում պայմանագրի կողմերի կողմից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման իրականացման կարգը, որը ներառում է ապառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանքներ, ծառայություններ, մտավոր գործունեության արդյունքներ, այդ թվում՝ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ (մտավոր սեփականություն) և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն: Նմանատիպ պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունը ստորագրել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:

 

Բացի դրանից, վերը նշված պայմանագրի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով կողմերը պարտավորություն են ստանձնել պատրաստել լրացուցիչ համաձայնագիր, որը կկարգավորի ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը:

Նույն շարքից