Ռազմական 

Ուկրաինական ուժայինները հարձակման են անցել ռազմաճակատի բոլոր հատվածներում

Չնայած բանակցային գործընթացին, Դոնբասի հակամարտության շփման գոտում իրավիճակը գնալով շիկանում է:
Ակնհայտ է, որ առաջիկա օրերին Ուկրաինական բանակը նախապատրաստվում է լայնամասշտաբ հարձակման:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, արդեն երեք օր անընդմեջ ուժգին հրետակոծության է ենթարկվում Գորլովկա բնակավայրը, որը ռմբակոծվում է ոչ միայն գիշերային ժամերի, այլ որվա թղջ ընթացքում:

Դոնեցկն ու Գորլովկան հրետակոծվում են Գրադ, Ուրագան հրետանային համակարգերից, տանկերից, ականանետներից:
Ուժայինները փակել են Գորլովկա- Արտեւմովսկ ավտոխճուղին, փորձեր են արվում ջրամատակարարումից զրկել Դոնեցկը:

Աշխարհազորայինների տվյալներով, ուկրաինական ուժայինները, ամենայն հավանականությամբ, կնախաձեռնեն Գորլովկայի շրջափակումը, ինչպես նաեւ հարձակում կիրականացվի Մարիուպոլի ուղղությամբ, իսկ Պեսկիից ու Ավդեեւկայից կշարունակվի առաջխաղացումը դեպի Դոնեցկ:

https://www.youtube.com/watch?v=AhQQGOsyUPY

Նույն շարքից