Ռազմական 

Սիրիական բանակը Դեր Զորում ԻՊ-ի տասնյակ անդամների է ոչնչացրել

analitik.am

Սիրիական բանակը Դոր Զորի  մարզում «Իսլամական պետության» հետ բախումների ժամանակ մեծ վնասներ է հասցրել նրան: Ոչնչացվել է ԻՊ-ի ականապատ տանկը, որով իսլամիստները փորձում էին հարձակում գործել Դեր Զորի Ռադաֆա թաղամասի ռազմական հենակետի վրա:


Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տանկի ոչնչացման հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Սիրիական բանակը Սինաա և Շեյխ Յասին թաղամասերում լուրջ վասներ է հասցրել ԻՊ-ին:


ԻՊ-ն հաստատվել է Դեր Զորի  մի քանի թաղամասերում, որտեղից հաձակումներ է գործում խաղաղ բնակչության վրա: Նախորդ ամսվա ընթացքում ահաբեկիչները Դուհլա գյուղում գլխատել էին 10 բնակչի:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ բանակը 15 ահաբեկչի է ոչնչացրել Շեյխ Միսքին բնակավայրի մերձակայքում: Ավելի վաղ բանակն ազգային կամավորական ջոկատների հետ «Ջաբհա ան Նուսրա»-ից ազատագրել էր Շեյխ Միսքինի մեծ մասը:

Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են Հալեպի մի քանի թաղամասերում և մերձակա գյուղերում:

Դամասկոսի բնակելի Մասաքին Բրզե թաղամասում պայթյունից մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ոստիկանության տեղեկացմամբ, պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է Իբրահիմ Խալիլ մզկիթի մոտ: Բացի այդ, հրասանդ է ընկել Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում՝ պատճառելով նյութական վնասներ:

Նույն շարքից