Ռազմական 

ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

analitik.am

Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: 

Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից։ Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում  Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նույն շարքից