Ֆրանսիայի իշխանություններն Իսպանիային են վերադարձրել Պաբլո Պիկասոյի նկարը, որն ապօրինաբար դուրս է տարվել թագավորությունից, այն առգրավել են ֆրանսիացի մաքսայինները Կորսիկայում:
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ հայտնի նկարչի աշխատանքը հատուկ ինքնաթիռով Բաստիայից տեղափոխվել է Իբերիական թերակղզի:
«Անվտանգությունն ապահովում են Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները»,- հայտնել է գործի հետաքննությանը մոտ աղբյուրը:
Նկարը պատկանում է իսպանացի բանկիր Խայմե Բոտենին, սակայն Իսպանիայի իշխանություններն այն համարում են ազգային սեփականություն: