Ռազմական 

Իրաքյան ուժերն ազատագրել են Թել ազ Զահաբ շրջանը

Սալահ ադ Դին մարզի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Թիրքիթի հարավում գտնվող Թել ազ Զահաբ շրջանը ազատագրվել է «Իսլամական պետությունից»:


Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների ժամանակ նաև թնդանոթներ են օգտագործվել, իրենց մասնակցությունն են ունեցել կամավորական ջոկատները:


Աղբյուրի տեղեկացմամբ, իրաքյան ցամաքային ուժերը, օդուժի աջակցությամբ ռազմական գործողություններ են իրականացրել գտնվող Բալադ և Դաջիլ գյուղաքաղաքիներում՝ փորձելով դրանք ազատագրել ԻՊ-ից: Բախումների ժամանակ 6 ահաբեկիչ են սպանվել, իրաքյան ուժերի 3 անդամ վիրավորվել են: Անվտանգության ուժեր են կենտրոնացվել Դաջիլ և Բալադ բնակավայրերի միջև գտնվող ճանապարհին՝ այդպիսով կանխելով ԻՊ-ի ներխուժումը:


Ֆրանսիական օդային ուժերը դեկտեմբերի 5-ին մեծ հարձակում են սկսել ԻՊ-ի դեմ: Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Իրաքում ԻՊ-ի դեմ ամենամեծ հարձակումներն են ընթանում: Նախարարը, սակայն, չի նշել օդանավերի քանակը:

Նույն շարքից