Ռազմական 

Բրիտանիան պայմանավորվել է Բահրեյնում ռազմաբազա ստեղծել

analitik.am

Բրիտանիան Բահրեյնի հետ համաձայնագիր է ստորագրել այդ երկրում իր ռազմածովային բազան ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այն կլինի Մերձավոր Արևելքում Միացյալ Թագավորության առաջին մշտական ռազմաբազան 1971 թ. տարածաշրջանից Բրիտանիայի հեռանալուց հետո:

Համաձայնագրին բանակցությունների ամիսներ են նախորդել:

Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ բազան թագավորական նավատորմին կօգնի ամրապնդել կայունությունը Պարսից ծոցում:

Նույն շարքից