Ռազմական 

Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի տարածքում ԴԱԻՇ խմբավորման դիրքերին

analitik.am

Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ իր երկրի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրաքի տարածքում ԴԱԻՇ խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:


Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը գործողություն է իրականացրել Բաղդադի խնդրանքով, սակայն չի համակարգել իր գործողություններն ԱՄՆ- հետ:


Իրանի փոխարտգործախարար Էբրահիմ Ռահիմպուրը հայտարարել է, որ իր երկիրը հետապնդել է Իրաքում իրենց ընկերների շահերի պաշտպանության նպատակ: Նրանց թվում է Բաղդադի կառավարությունն ու Քրդական ինքնավար տարածաշրջանը, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ:


Ռահիմպուրի խոսքով՝ Իրանը թույլ չի տա սիրիական իրավիճակի կրկնություն, որին հանգեցրել են այլ երկրների գործողությունները:


Իրանական ռազմաօդային ուժերի ավիահարվածների մասին չորեքշաբթի հայտնել էր Պենտագոնը:

Նույն շարքից