Ռազմական 

Իրանի հակաօդային պաշտպանությունը երկրի սահմանների մոտ լրտես-ինքնաթիռ է հայտնաբերել

analitik.am

Իրանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը բերվել է ամբողջական մարտական պատրաստության՝ երկրի սահմանների մոտ լրտես-ինքնաթիռ հայտնաբերելուց հետո, հաղորդում է ТАСС-ը:

 

Այդ մասին հայտարարել է հակաօդային պաշտպանության «Հաթամ ալ-Անբիա» բազայի հրամանատար Ֆարզադ Իսմաիլին:

 

«Օտարերկրյա լրտես-ինքնաթիռի թռիչքն իրանական սահմանի մոտակայքում իրանական հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրների օպերատորները ֆիքսել են անցած շաբաթվա վերջին: Երբ թիրախը հայտնաբերվել է, այն վերցրել են ուղեկցության: Զենիթային հրթիռների կայանները պատրաստ են եղել կրակ բացել, եթե ինքնաթիռը հատի իրանական սահմանը»,- ասել է նա:

 

«Մենք պատրաստ էինք կրակ բացել: Բայց, հավանաբար, լրտես-ինքնաթիռի օդաչուն հայտնաբերել է մեր ռադարների աշխատանքը և հեռացել սահմանից»,- ընդգծել է գեներալը։

Նույն շարքից