Ռազմական 

Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան

analitik.am

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 8-ին հյուրընկալվել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժանարում:  Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մասնակից Արտակ Օհանյանի պատվին անվանակոչված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:



Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա են եղել ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, մտավորականներ, հոգևորականներ, ազատամարտիկների հարազատներ, ուսանողներ, դպրոցականներ, զինծառայողներ, ովքեր իրենց ելույթներում փաստել են, որ զոհված ազատամարտիկների հայրենանվեր գործը պետք է հիշել ամեն օր ու փոխանցել նոր սերնդին:



Ողջունելով ներկաներին և իր խոնարհումը բերելով զոհված ազատամարտիկների հիշատակին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան հաղթանակները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունն ու անձնազոհությունը և, որ այսօր հայ ժողովուրդը մեծագույն պարտավորվածություն ունի պահպանել նրանց արյամբ ձեռքբերված հաջողությունները և շարունակել նրանց կիսատ թողած գործը: «Այսօր մենք հիշումենք ոչ միայն Արտակ Օհանյանին, այլ մեր բոլոր զոհված ազատամարտիկներին եւհավերժ փառք տալիս նրանց: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվահաջողությունները: Այս օրվա խորհուրդը նաև նրանց որակները մեր մատաղ սերնդինհաղորդելն է: Մեր մարտական ընկերների սխրանքը մեզ զրկել է սխալվելուիրավունքից և մենք պետք է անենք ամեն ինչ Հայաստանն առավել զարգացնելու ուզորացնելու համար։ Հուսով եմ, որ այսպիսի լսարանները կդառնան այն վայրը, որտեղառավել կամրապնդվի հայ երիտասարդության ոգին ու հայրենասիրությունը»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:



Միջոռման ավարտին պաշտպանության նախարարը մի շարք ազատամարտիկների պարգևատտրել է գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով: 

Նույն շարքից