Առողջապահություն 

Ի՞նչ է անգինան

Անգինան (ango–սեղմել, ճնշել), որպես ըմպանի հիվանդություն, հայտնի է վաղ ժամանակներից։ Մանրէների կենսաբանության զարգացմանը զուգընթաց` հաստատվեց հիվանդության վարակական բնույթը, որոշվեցին հիվանդության հարուցչի ախտածին տեսակները (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, պնևմոկոկեր, ադենովիրուսներ և այլն)։ Խորհուրդ չի տրվում օգտագործել «սուր նշիկաբորբ» տերմինը` քանի որ դա սահմանափակում է «անգինա» հասկացությունը և թույլ չիտալիս այն դիտարկել որպես ամբողջ կոկորդ-ըմպանային վարակական-ալերգիկ ախտահարում։ Հայտնի են անգինաների տարածման սննդային ձևերը։ Մանրէները օրգանիզմ կարող են թափանցել նշիկների լորձաթաղանթում գտնվող վարակական օջախի ակտիվացման ժամանակ։
 
 
Անգինան հիմնականում խրոնիկական բորբոքային պրոցեսի (տոնզիլիտի) սրացման հետևանք է, որի պատճառը թունաալերգիկ գործընթացներն են, ինչպես նաև սննդի և վիտամինների պակասը, մրսածությունը, զանազան սթրեսները։ Անգինայի առաջացմանը նպաստող գործոններ են բերանի խոռոչի, քթի և նրան հարակից խոռոչների խրոնիկական բորբոքումները։
 
Հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե հիվանդանում են նրանք, որոնց ըմպանի դիմադրողականությունը ցածր է, կամ ըմպանի ցանկացած ցավ անգինա է։ Սակայն իրականում հնարավոր է, որ հիվանդանա յուրաքանչյուր մարդ, այդ թվում`բացարձակ առողջ ըմպանի առկայության դեպքում։

Անգինայի առաջին իսկ նշանների դեպքում անպայման բժշկի դիմեք, որը կնշանակի անհրաժեշտ բուժում։
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից