Ռազմական 

Արցախում հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել

analitik.am

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նույն շարքից