Առայժմ դժվար է հստակ ասել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով այսօր դատավճիռ կհրապարակվի՞, թե ոչ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն:
Նրա խոսքով, դատարանի դահլիճում Պերմյակովը հրաժարվել է խոսել, ցուցմունքներ տալ, ընթերցվել են նրա նախաքննական ցուցմունքները, վկայություններ են տվել գործով վկաները: Կատկալոն նաև տեղեկացրել է, որ Պերմյակովի դասալքության գործը 72 հատոր է:
Հարցին, թե քանի տարվա ազատազրկում է սպառնում Պերմյակովին, Կատկալոն դժվարացավ պատասխանել` նշելով, որ նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է մի քանի հոդվածներով, հետևաբար դժվարը հստակ որևէ բան ասելը: