Ռազմական 

Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և զրուցել բուժվող զինծառայողների հետ

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին:

 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Սեյրան Օհանյանին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները  և առկա խնդիրները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, տեղում ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև  զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների  հետ` վերջիններիս  մաղթելով շուտափույթ ապաքինում:

Նույն շարքից