Ռազմական 

Թուրքիան կականազերծի Հայաստանի հետ սահմանը

analitik.am

Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության` Անթալիայից պատգամավոր Մեհմեդ Գյունալը հայտնել է, որ ՄԱԿ-ը ծրագրեր է սկսել Թուրքիայում Հայաստանի հետ սահմանն ականազերծելու ուղղությամբ:  


Ըստ Haberler-ի՝ նա խորհրդարանում հայտնել է, թե «հայերի տեղահանման 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ իշխանությունն ու պարոն նախագահը աշխատանքներ են տանում իրենց խոստումներն իրականացնելու ուղղությամբ»:   Գյունալը դժգոհություն է հայտնել, թե ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ ականազերծման ուղղությամբաշխատանքների մասին մամուլում տեղ գտած տեղեկություններում չի նշվում թուրքական ընկերությունների մասին:   Նշելով, որ ականազերծման համար մոտ 20 միլիոն եվրո գումար է հարկավոր, նա ասել է. «Ինչո՞ւ է Թուրքիայի Հանրապետությունում ականազերծում իրականացնելու համար ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը աշխատանքներ իրականացնում: Թուրքիան չունի՞ այդ գումարը ականազերծման համար:


Ինչո՞ւ է արտասահմանյան կառույցը ականազերծում Թուրքիայի սահմանը: Քանի որ 2015-ն է մոտենում` հայերի տեղահանման 100-ամյա տարելիցը»: 

Նույն շարքից