Առողջապահություն 

Բավարար չքնելը նպաստում է անառողջ սնվելուն

analitik.am
Գիտնականները ՄՌՏ-ի միջոցով ուսումնասիրել են 23 առողջ երիտասարդի ուղեղների ակտիվությունը: Հետազոտությունն անցկացվել է 2 փուլով: Առաջին փուլում հետազոտությունն արվել է  գիշերային քնից,իսկ երկրորդ փուլում`անքուն գիշերից հետո: Յուրաքանչյուր փուլում հետազոտվողներին ցույց են տրվել տարբեր սննդամթերքների 80 նկարներ և խնդրել գնահատել` որքան ախորժաբեր է սնունդը: Քնի անբավարարության դեպքում կամավորները նախապատվությունը տվել են համեղ բայց անառողջ, բարձր կալորիականությամբ, աղի ու շաքարավազի մեծ քանակություն պարունակող սննդին:  Մինչդեռ նույն մարդիկ բավարար քնելու պարագայում նախապատվությունը տվել են առողջ սննդին:

 
Ֆունկցիոնալ հետազոտությամբ պարզվել է, որ անքուն գիշերից հետո ճակատային բլթերի ակտիվությունն իջնում է (այս բլթերը պատասխանատու են բարդ որոշումներ կայացնելու համար), միաժամանակ բարձրանում է հաճույքի համար պատասխանատու կենտրոնի ակտիվությունը: Այդպիսով քնի պակասը թույլ է տալիս էվոլյուցիոն տեսանկյունից ավելի պարզունակ բաժիններին առավելություն ստանալու՝ առավել զարգացածների հանդեպ:

Նույն շարքից