Ռազմական 

Էստոնիան մեղադրել է ռուսական Իլ-20-ին սահմանը խախտելու համար

Էստոնիայում հայտարարել են, որ դեկտեմբերի 9-ին երկրի օդային սահմանը խախտել է ռուսական ինքնաթիռ, գրում է lenta.ru-ն:

 

Delfi.ee-ի տեղեկություններով՝ Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը գտնվել է 400 մետր բարձրության վրա և երկրի օդային տարածքում մնացել մեկ րոպեից էլ քիչ:

 

Օդային սահմանը խախտվել է Օսմուսար կղզու շրջակայքում:

 

Օդային տարածքի սահմանի խախտում է գրանցել Էմարիում օդային գործողությունների հսկողության կենտրոնը: Օդում գտնվող գերմանական կործանիչները դիտորդական չվերթ են կատարել: Ավելի ուշ դիտորդական չվերթներ են կատարել նաև կանադական CF-18 կործանիչները:

 

Դեպքի առնչությամբ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ռուս դեսպան Յուրի Մերզլյակովին՝ նրան բողոքի նոտա հանձնելու նպատակով: ՌԴ պաշտպանության նախարարությունն Էստոնիայի օդային տարածք ինքնաթիռի ներխուժման մասին տեղեկությունը հերքում է:

Նույն շարքից