Ռազմական 

Ստորագրվել է հայ-իտալական ռազմական համագործակցության 2015թ. պլանը

analitik.am

ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ: Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

 

Դեկտեմբերի 11-ին Իտալիայի զինվորական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի վարչության պետ, գնդապետ Ռոբերտո Վաննաչին ստորագրել են հայ-իտալական ռազմական համագործակցության 2015թ. պլանը:

Նույն շարքից