Ռազմական 

Սիրիական բանակը Դեր Զորում ահաբեկչական հարձակում է կանխել

analitik.am

 Դեր Զորի ռազմական օդանավակայանի շրջակայքում վերսկսվել են բախումները սիրիական բանակի և «Իսլամական պետություն» կազմակերպության միջև: Սաուդացի ապստամբներից մեկը փորձել է ականապատ մեքենա պայթեցնել օդանավակայանի մերձակայքում: Սակայն, բանակը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, և այն հաջողվել է կանգնեցնել նախքան օդանավակայանին մոտենալը: Տեղի ունեցած պայթյունից ավելի քան 20 ահաբեկիչներ են սպանվել: Օդանավակայանը շարունակում է գործել և մնալ բանակի հսկողության տակ:


Ակտիվիստների տեղեկացմամբ` զինյալները հսկողություն են հաստատել Արևմտյան Ղուտայի Դարիա քաղաքի մոտ գտնվող, բանակին պականող մի քանի կետերի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ ավելի քան 20 զոհեր են գրանցվել 2 կողմերում:


Դարաայում և մերձակա գյուղերում, մասնավորապես, Շեյխ Միսքին գյուղում զինյալների և բանակի միջև բախումների ընթացքում զոհեր և վիրավորներ են գրանցվել:

 

Բանակը նաև հարձակում է գործել ընդդիմադիրների թաքստոցների վրա Ջաբալա Արաբիի, ինչպես նաև Բազզե ագարակի շրջակայքում:

 

Քրդական ուժերի և իսլամիստների միջև բախումներ են ընթանում նաև Ղամիշլի քաղաքի մերձակայքում:  Բացի այդ,  ԻՊ-ն շարունակում է հարձակումներ իրականացնել Հոմսի Աշ Շաար գազային դաշտի վրա:

Նույն շարքից