Ռազմական 

Խալիֆաթի ֆինանսական համակարգը

analitik.am

Իսլամական պետությունը 2014թ.-ին սկսել է ակտիվորեն շուկաներից գնել ոսկի, արծաթ ու պղինձ՝ իր դրամների հատման համար: Իսլամականների պահանջարկը բավարարելու համար Իրաքի առեւտրականները Բաղդադից Ֆալուջա, իսկ Էրբիլից ու Սուլեյմանիայից Մոսուլ են ներկրում եղած ոսկին ու արծաթը: Բիզնեսը ծաղկում է, իսկ մանր ոսկերիչները սննկանում են՝ չդիմանալով մրցակցությանը, ու նաեւ այն պատճառով, որ իսլամականները գնել են նրաց ողջ ոսկու պաշարը:

Դրամների հատման հետ զուգընթաց, Խալիֆաթում ծաղկում է նաեւ թանկարժեք մետաղների բիզնեսը: Տարբեր բրիգադներ սկսել են գողանալ էլեկտրալարերը, կենցաղային պարագաները ու վաժառել մետաղը գրոհայիններին: 

Նույն շարքից