Ռազմական 

Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

analitik.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Հասան Յարդըմչիի գլխավորած պատվիրակությանը, որն այցով գտնվում է այդ երկրում: Այս մասին Trend-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:

Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կառուցվում է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա:

Յարդըմչին նշել է փոխադարձ այցերի դերն ու կարևորությունը երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ համագործակցության այլ հարցեր:

Նույն շարքից