Գիտություն 

NASA-ն ցույց է տվել Սատուրնի անսովոր լուսանկարը

Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ NASA-յի Cassini սարքը Երկիր է փոխանցել Սատուրն մոլորակի անսովոր լուսանկարը, որը ստացվել է ինֆրակարմիր զտիչի կիրառմամբ լայնանկյուն ֆոտոխցիկի միջոցով:

Նման լուսանկարները կարող են օգնել գիտնականներին որոշելու մոլորակի մթնոլորտում ամպերի դասավորությունը։

Cassini-ն լուսանկարն արել է մոտ 1,5 միլիոն կիլոմետր հեռավորությունից: Պատկերի մասշտաբը կազմում է 55 մղոն (89 կիլոմետր) 1 պիքսելի դեպքում։

Նույն շարքից