Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները Սամարա քաղաքի մոտակայքում ոչնչացրել են Իրաքի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը:
Իրաքի ներքին գործերի նախարարության տվյալներով ուղղաթիռի երկու օդաչուները մահացել են:
Իսլամական պետության գրոհայիններն ամռանը գրավել են Իրաքի հյուսիսային ու արեւմտյան տարածքների զգալի ու Սիրայի տարածքի մի մասը: Միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են նրանց դիրքերը, սակայն որեւէ շոշափելի արդյունքի չեն հասել: