Առողջապահություն 

Խնձորը նվազեցնում է ինֆարկտի վտանգը

analitik.am

Խնձորի կիրառման արդյունավետությունը կապված է երիտասարդացնող որակների, սրտանոթային համակարգի խնդիրների լուծման, ինչպես նաև ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի հետ, քանի որ դրանք կարող են արգելափակել քաղցկեղային բջիջնեին: Առավել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակում է խնձորի կեղևն ու մասնագետները խորհուրդ են տալիս չմաքրել այն: Խնձորը երկար ժամանակ պահելու դեպքում անգամ չի կորցնում իր բուժիչ հատկությունները:


Այս միրգն ազդում է արյան վրա ու ավելացնում դրանում հեմոգլոբինի մակարդակը: Այն լավագույնս ամրացնում է սրտանոթային համակարգը, դրական է ազդում ուղեղի գործունեության վրա:

Դրանում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը:


Շատ օգտակար է նաև խնձորի հյութը, հատկապես հիպերտոնիկ հիվանդների համար, քանի որ կարող է նվազեցնել արյան ճնշումը: Այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը: Օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում է նյութափոխանակությանն ու այդ կերպ լուծում է ավելորդ քաշի խնդիրը:


Խնձորի հաճախակի օգտագործման վերաբերյալ դիետոլոգների կարծիքը կայանում է նրանում, որ միրգը գրեթե 30 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Սակայն կան նաև հակացուցումներ: Դա վերաբերում է ստամոքսի խոց ունեցողներին: Այդ դեպքում հնարավոր է թթուն բացասաբար ազդի ստամոքսի պատերի վրա, ուստի խորհուրդ է տրվում մի քանի օրվա ընթացքում միայն մեկ խնձոր ուտել:


Միաժամանակ խնձորն առանձնանում է մրգերի շարքում նրանով, որ նվազեցնում է սրտի ինֆարկտի հավանականությունը: Այս եզրահանգմանը եկել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Գիտնականների պնդմամբ այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն սրտի հետ պետք է խնձորի բնական հյութը ներառեն իրենց ամենօրյա սննդակարգի մեջ: Ըստ նրանց` առավել լավ կլինի, եթե խնձորի հյութն ըմպեն առանց շաքարավազի և ջրի հավելման, որպեսզի այն լինի առավել բնական և առավել շատ օգուտ տա: 

Նույն շարքից