Ռազմական 

Դոնբասում հատուկ գործողության սկսվելուց ի վեր զոհվել Է 917 զինծառայող

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դոնբասում հատուկ գործողության սկսվելուց ի վեր զոհվել է 917 զինծառայող, վիրավորվել են ավելի քան 3 հազարը:


Դեկտեմբերի 9-ի առավոտյան Դոնբասում ԵԱՀԿ-ի միջնորդությամբ սկսվել Է աշխարհազորայինների եւ ուժայինների միջեւ համաձայնեցված զինադադարը: Ենթադրվում Է, որ կրակի դադարեցումը կնախորդի Մինսկում շփման խմբի նոր բանակցություններին, բայց հանդիպման ամսաթիվը դեռեւս որոշված չԷ:


«Վերջին մեկ օրվա ընթացքում անձնակազմի կորուստներ չեն եղել: Ընդամենը հակաահաբեկչական գործողության անցկացման սկզբից կորուստները, այսինքն մեր սպանված զինծառայողների թվաքանակը կազմել Է 917, վիրավորվել են 3318-ը»,-դեկտեմբերի 15-ին Կիեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վիկտորյա Կուշնիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից