Թուրքական Ինջիրլիկ ռազմաբազա են ժամանել ամերիկյան 6 ռմբակոծիչներ, տեխնիկանան սպասարկման ինքնաթիռներ ու 300 ամերկացի զինծառայողներ, որոնց առաքելությունը արմատական ԻՊ խմբավորման դեմ պայքարն է:
Ավելի վաղ Ինջիրլիկում էին գտնվում միայն ամերիկյան հարվածային անօդաչու ինքնաթիռները: Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, առաջիկայում նախատեսվում է ամերիկյան նոր ռազմական ինքնաթիռների ժամանումը:
Ինջիրլիկն, որ գտնվում է թուրք-սիրիական սահմանագծին, հնարավորություն կընձեռնի ամերիկյան օդուժին ավիահարվածներ իրականացնել Սիրիայում ԻՊ խմբավորման դիրքերին:
Սակայն, հակաահաբեկչական կոալիցիայում ընդգրկված Թուրքիան, ահաբեկիչների դիրքեր հրթիռակոծելու փոխարեն, հիմնական ավիահարվածներն իրականացնում է Քրդական աշխատավորական կուսակցության զինված զորաջոկատների դիրքերին: