Մշակույթ 

Դմիտրի Շեպելևը Ժաննա Ֆրիսկեի կողքին է եղել միայն հանուն փողի. ԶԼՄ-եր

Ժաննա Ֆրսիկեի մահից հետո անգամ նրա ընտանեկան կյանքը շարունակում է գլխավոր թեման մնալ ռուսական ԶԼՄ-ներում։ «Дни»-ի փոխանցմամբ՝ Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը նրա կողքին է եղել միայն հանուն փողի։ Այժմ Դիման փոքրիկ Պլատոնին հեռացրել է Ժաննայի ընտանիքից, երեխայի կնքամայր Օլգա Օռլովայից և ոչ մեկին թույլ չի տալիս տեսնել նրան։ Հենց այս պատճառով էլ Շեպելեւը մի շարք թշնամիներ է ձեռք բերել։

«Աստված նրան կպատժի։ Ոչինչ չեմ ցանկանում լսել նրա մասին։ Բայց այն, ինչ նա արեց, խաղ էր»,- զայրացած ասել է Ժաննայի քույր Նատալյա Ֆրիսկեն։

Երգչուհու ընկերուհին՝ Աննա Շվեցը, «ЭГ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Դիման ոչ մեկին թույլ չի տալիս տեսնել երեխային:

Աննայի կարծիքով խնդիրը ժառանգության եւ փողի մեջ է, քանի որ երգչուհու հայրը ցանկանում  է «սառեցնել» երեխայի հաշիվները մինչեւ 16 տարեկան, որպեսզի հայրը չկարողանա տնօրինել դրանք։

«Վլադիմիր Բորիսովիչը ցանկանում է ամեն ինչ լուծել հաշտ եւ խաղաղ պայմաններում, սակայն նա նաեւ պատրաստ է դիմել դատարան»,- պատմել է Աննա Շվեցը։

Նույն շարքից