Ռազմական 

ԻՊ-ը մահապատժի է ենթարկել 17 իրաքցիների

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամներն Իրաքում մահապատժի են ենթարկել 17 իրաքցիների, որոնցից 15-ը զինվորականներ են: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին Բաղդադի հյուսիսում գտնվող Թիրքիթ քաղաքի արևելքում: Սալահ ադ Դին մարզի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ մահապատժի ենթարկվածներից 4-ը Թիրքիթից են, 13-ը` ջուբու և ջիսաթ ցեղախմբերից: Տեղեկություններ են հաղորդվում, որ կազմակերպության ահաբեկիչները մարդկանց առևանգել են Բայջիի շրջաններից:

 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, ԻՊ-ը Անբար մարզի Ուաֆա գյուղաքաղաքում սպանել էր 19 ոստիկանների: Գյուղաքաղաքը գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ: Բացի այդ, ԻՊ-ը 21 մարդկանց մահապատժի է ենթարկել Ռամադի քաղաքի արևմուտքում գտնվող ալ Բաղդադի գյուղաքաղաքում:

Նույն շարքից