Վրաստանից Աֆղանստան Է մեկնել եւս մեկ վաշտ: Ճանապարհման արարողությունը կայացել Է Վազիանի 4-րդ մեքենավորված բրիգադի հրապարակում, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:
4-րդ մեքենայացված բրիգադի հավաքական վաշտի անձնակազմը եւ հրավիրված հյուրերը լռության րոպեով հարգել են վրացի այն զինվորականների հիշատակը, որոնք զոհվել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում եւ միջազգային առաքելությունների ընթացքում:
Վրացի զինծառայողներին են դիմել պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն եւ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
4-րդ մեքենայացված բրիգադի հավաքական վաշտը կծառայի Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում՝ Գերմանիայի զորակազմի հրամանատարության ներքո:
Վրացի զինծառայողները պատրաստությունն ավարտել են նոյեմբերին: Նրանք մի քանի փուլով 13-շաբաթյա վարժանքներ են անցել Վրաստանում եւ հինգամսյա պատրաստություն Գերմանիայում: Գերմանացի հրահանգիչները դրական են գնահատել զինվորականների պատրաստվածության մակարդակը: