Ռազմական 

Դեր Զորի մարզում 60-ից ավելի ահաբեկիչների են ոչնչացվել

Սիրիական բանակը Դեր Զորի մարզում «Իսլամական պետության» թաքստոցների և հավաքատեղիների վրա իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան 60 ահաբեկիչներ է սպանել, միևնույն ժամանակ ոչնչացվել են նրանց զենքերն ու զինամթերքը:

 

Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել Հուեյջա Սաքր գյուղում, որը գտնվում է Դեր Զոր քաղաքի և Հատլա գյուղաքաղաքի միջև՝ Եփրատ գետի ափին:  Ահաբեկիչների մի մասն էլ սպանվել է Հուեյջա Մարյաա բնակավայրում, որը համարվում է ԻՊ-ի հենակետը, որտեղից նրանք հարձակում են գործում Դեր Զորի օդանավակայանի և բնակելի թաղամասերի վրա:

Ահաբակիչներ են սպանվել նաև Դեր Զորի օդանավակայանի շրջակայքում, որոնց թվում սաուդացիներ են եղել: Դեր Զորի Ջաֆրա գյուղը հարձակման է ենթարկվել ԻՊ-ի կողմից:

Սիրիական բանակը կանխել է ԻՊ-ի հարձակումը Հոմսի մարզի Աբու Ալայա գյուղի վրա: Բացի այդ, ահաբեկչական խմբավորման թաքստոց է ոչնչացվել Հոմսի հյուսիսում գտնվող Ղանտու գյուղում:

Նույն շարքից