Առողջապահություն 

Մարդու իրական և կենսաբանական տարիքը

analitik.am
Վաղուց հայտնի է, որ ժամանակագրական տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Դուք կարող եք լինել 30 տարեկան, բայց զգալ Ձեզ 50 և հակառակը՝ 40-ն անց լինեք՝ 20 տարեկանի էներգիայով: Այսպիսով, փորձենք պարզել Ձեր բիոլոգիական տարիքը:

 
1.Չափում ենք  անոթազարկը: 
Ձեր խնդիրն է չափել անոթազարկը հանգիստ վիճակում, այնուհետև կատարել 30 կքանստում և կրկին չափել. եթե տարբերությունը կազմում է 10 զարկ,ապա կենսաբանորեն 20 տարեկան եք,10-20 հարված՝ 30 տ.,20-30՝ 40տ.,30-40՝ 50տ.,40՝ 60տ.:

 
2.Ստուգում ենք հոդերը:
Ձեռքերը հետ տարեք և միացրեք թիակների մակարդակին,եթե հեշտ ստացվեց, ապա 20տ. եք, հաջողվեց միայն մատները հպել՝ 30տ., չհաջողվեց նույնիսկ հպվել՝ 40տ., չկարողացաք ձեռքերը հետ տանել դեպի մեջք, ապա 60տ. եք:

 
3.Ստուգում ենք ճկունությունը: 
Կանգնեք ուղիղ, ոտքերը մի փոքր ծալեք ծնկների հատվածում և փորձեք դիպչել հատակին.ափերը ամբողջությամբ հպվում են հատակին,ապա 20տ. եք, միայն մատներն են դիպչում հատակին՝ 30-40տ.,հաջողվեց հասնել սրունքին՝ 40տ.,հասաք միայն ծնկներին՝  60տ. և ավելի:

 
4.Ստուգում ենք հավասարակշռությունը:
Փակեք աչքերը, կանգնեք ձախ ոտքին, ձեռքերը դրեք իրանին և հաշվեք՝ քանի վայրկյան կդիմանաք այս դիրքում.  30 վրկ և ավելի՝ 20տ., 20վրկ.՝  40տ.,15վրկ.՝ 50տ.,10վրկ.՝ 60տ.:

 
5.Ստուգում ենք մաշկային ծածկույթների վիճակը:
Հայտնի է, որ առավել երիտասարդ մաշկը կոլագենային թելերի հաշվին  արագ է վերականգնվում: Պարզապես սեղմեք ափի հետին մակերեսի մաշկը 5 վայրկյան շարունակ և բաց թողելուց հետո հաշվեք՝  որքան ժամանակում է  վերադառնում բնական գույնը: 5վրկ.՝  30տ. փոքր, 8վրկ.-ից ավելի՝ շուրջ 40տ.,10վրկ.-ից ավելի՝  50տ.,15վրկ.-ից ավելի՝ 60տ.:

Նույն շարքից