ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարծում է, որ Սիրիայի հակամարտությունը պետք է կարգավորվի 2015-ին. գրում է Корреспондент-ը։
«2015-ը պետք է դառնա մի տարի, որի ընթացքում մենք վերջ կդնենք սարսափին Սիրիայում և կկանխենք վտանգավոր իրավիճակների սրացումը»,- ասել է Մունը։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել աշխատանքները, որոնք ձեռնարկում է Սիրիայի հարցով իր հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան, մասնավորապես՝ Դամասկոսի և զինված ընդդիմության միջև հակամարտության «սառեցման գոտիներ» ստեղծելու նրա նախաձեռնությունը՝ սկսած Հալեպից։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ տեղային հրադադարն այդ խոշոր քաղաքում «չի փոխարինի ավելի լայն և համապարփակ խաղաղության համաձայնությանը»։ Ընդ որում՝ Մունն ընդգծել է, որ թեկուզ Հալեպում հրադադարի հասնելը չափազանց բարդ խնդիր է։
«Ես ոգևորված եմ, որ շնորհիվ դե Միստուրայի, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և այդ շրջանում այլ խաղացողների հետ հանդիպման այդ գաղափարը ստանում է քաղաքական աջակցություն։ Մենք պետք է զարգացնենք այդ նախաձեռնությունը»,- նշել է Բան Կի Մունը։