Ռազմական 

ՀՀ ՊՆ-ն և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ստորագրել են 2015թ. համագործակցության ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Մմիջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, այնուհետև զեկույցներով են հանդես եկել համագործակցող ՀԿ-ների ղեկավարները:

ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը 2014թ. ընթացքում դասընթացներ անցած մասնակիցներին հանձնել են նաև համապատասխան հավաստագրեր:

Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և Անդրեյ Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2015թ. ծրագիրը:

Նույն շարքից