Ռազմական 

Արցախի Ազգային անվտանգության համակարգի մի խումբ աշխատակիցների շնորհվել են զինվորական կոչումներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ եւ զինվորական կոչում շնորհել ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:

 

Բակո Սահակյանն իր խոսքում կարեւորել է գերատեսչության դերը երկրի ու ժողովրդի անվտանգության պաշտպանության գործում՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծումը:

Նույն շարքից