Ռազմական 

Պուտին. 2015թ.-ին Ռուսաստանի զինված ուժերը կհամալրվեն 50 միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռներով

analitik.am

Ինչպես տեղեկացնում է  INTERFAX.RU գործակալությունը,  2015թ.-ին Ռուսաստանի զինված ուժերը կհամալրվեն 50 միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռներով: Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինն ասել է, որ առաջիկա տարում նախատեսվում է շարունակել ստրատեգիական ավիացիայի ու ատոմային սուզանավերի արդիականացումը, ինչպես նաըեվ մարտական վիճակի բերել Վլադիմիր Մոնոմախ ու Ալեքսանդր Նեւսկի սուզանավերը:

 

Նախագահը նշել է, որ այդ ուժերը կարեւոր նշանակություն ունեն գլոբալ հավասարակշռությունը պահպանելու համար, ու հիմնականում բացառում են Ռուսաստանի դեմ ագրեսիայի հնարավորությունը:

Վերջում նա ավելացրել է, որ զինված ուժերը կհամալրվեն 50 բալիստիկ միջմայրցամաքային հրթիռներով ու ջուրը կիջնեն ատոմային սուզանավերը:

 

Նույն շարքից