Առողջապահություն 

Ցերեկվա շոգ ժամերին կարելի է ոչինչ չուտել, հեղուկ ընդունել. գլխավոր ինֆեկցիոնիստ

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թունավորումների հարցում հանրապետությունում վիճակը լարված չէ, ինչպես ներկայացվում է:

«Սովորական վիճակ է: Իհարկե, այս վերջին ժամանակահատվածում ունեցանք թունավորումների դեպքեր, բայց եղած բոլոր դեպքերում էլ այդ օջախներում որևէ աղիքային ինֆեկցիա չենք հայտնաբերել»,-ասաց Արա Ասոյանը:

Անդրադառնալով Վայոց ձորի և Կոտայքի մարզի ճամբարներում, ինչպես նաև հարսանիքներից մեկում տեղի ունեցած թունավորումների դեպքերին, ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստն ասաց, թե վտանգավոր թունավորման հարուցիչ որևիցե մեկի մոտ չի հայտնաբերվել:

«Շոգ է, պետք է հասկանալ, որ շոգի ժամանակ սնունդը շուտ է փչանում»,-ասաց մասնագետը՝ խորհուրդ տալով շոգ եղանակին խմել 1-1,5 լիտր ջուր, ոչ ավելին, որովհետև ավելիի դեպքում էլ, ըստ նրա՝ օրգանիզմը ծանրաբեռնվում է:

«Ցերեկվա շոգ ժամերին կարելի է ոչինչ չուտել, հեղուկ ընդունել: Պետք է առավոտյան նախաճաշել, իսկ երեկոյան՝ էլ ընթրել»,-ասաց Արա Ասոյանը:

Նույն շարքից