Ռազմական 

Օբաման ստորագրել է ԱՄՆ-ի 2015-ի ռազմական բյուջեն՝ 584 մլրդ դոլար

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2015-ի ԱՄՆ-ի ռազմական բյուջեն՝ 584 մլրդ դոլար ծավալով, հայտնում է Корреспондент-ը։

Համաձայն փաստաթղթի՝ բանակի հիմնական ծախսերի համար կհատկացվի մոտ 521 մլրդ դոլար, ևս մոտ 64 մլրդ դոլար կհատկացվի արտասահմանյան գործողություններին, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում։

Օբամայի խոսքով՝ բյուջեն թույլ կտա ամբողջությամբ լուծել կարիքները, որոնք կապված են ամբողջ աշխարհում ահաբեկչական սպառնալիքից պատշտպանվելու հետ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման։

Փաստաթուղթն ընդլայնում է նաև ռազմական աջակցությունը սիրիացի ընդդիմադիրներին։ Միևնույն ժամանակ այն սահմանափակում է Կուբայում Գուանտանամո բանտի փուլային փակումը, որին կողմ է նախագահը։

Նույն շարքից