Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավային մասում: Այս մասին վկայում է Agence Press-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Գործողությունն անցկացվել է շաբաթ առավոտյան՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան անկլավից արձակված հրթիռը հարվածել է Իսրայելի տարածքին:
Ինչպես նշվում է, Իսրայելի օդուժի թիրախն է դարձել իսլամիստական ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող Հան Յունիսի «ահաբեկչական ենթակառուցվածքը»:
Նախնական տվյալներով՝ գործողության հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Նշվում է նաև, որ հրադադարի սկզբից ի վեր սա Իսրայելի առաջին ավիահարվածն է՝ ուղղված պաղեստինյան անկլավին: