Առողջապահություն 

Մրգերի ու բանջարեղենի հակացուցումները

Շատերը գերադասում են հրաժարվել մսից ու այլ ծանրամարս սննդատեսակներից և բացառապես բանջարեղեն ու մրգեր են ուտում: Իսկ արդյոք բոլորի՞ն է օգտակար այդպիսի սննդակարգը: 

 
- Սերկևիլը վնասակար է ստամոքսի, 12-մատնյա աղու խոցի, էնտերոկոլիտների դեպքում:
 
 
- Անանասը կարող է վնասել լյարդի և լեղապարկի քրոնիկական հիվանդությունների ժամանակ, այն նաև ալերգեն է:
 
 
- Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, քրոնիկական ֆարինգիտի, ստամոքսի խոցի, ճարպակալման և կոլիտների դեպքում:
 
 
- Թուզը փորլուծություն առաջացնող  բնական միջոց է. ճանապարհ գնալուց առաջ լավ կլինի հրաժարվել այդ մրգից, ինպես նաև` աղիքային խանգարումների նկամամբ հակվածության դեպքում:
 
 
- Քաղցած ժամանակ տանձ չի կարելի ուտել, հատկապես, եթե խոցային հիվանդություն կամ գաստրիտ ունեք:
 
 
- Կաղամբը վնասակար է ստամոքսի խոցի դեպքում, ինչպես նաև աղիքային և լեղուղիների կծկումների ժամանակ:
 
 
- Վարունգը վնասակար է ստամոքսի խոցի սրացման, սուր գաստրիտների և էնտերոկոլիտի դեպքում:
 
 
- Պոմիդորը հակացուցված է լեղաքարային հիվանդությունների, աղիների խնդիրների ժամանակ:
 
 
- Բազուկը խորհուրդ չի տրվում նյութափոխանակության խանգարման, ինչպես նաև միզաքարային հիվանդության դեպքում:
 

Նույն շարքից