Kommersant.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայի կենտրոնում այսօր ձերբակալվել է «օրենքով գող» Սերգո Սամտրեդսկին։
Ձերբակալությունը տեղի է ունեցել օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում։
Անձնական զննությամբ՝ բազմիցս դատված 31-ամյա Սերգոյի մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման նյութ, որը, ինչպես պարզվել է փորձաքննության ընթացքում, թմրանյութ է՝ 2 գրամ հերոին։
Հարուցվել է քրեական գործ։