Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Մինչեւ 1996 թվականը Ռուսաստանի ռազմածովային ուժերի մեջ մտնող Ղրիմի ռազմածովային ռազմաբազան կրկին վերակազմավորվել է:
Ինչպես հայտնել է Սեւծովյան նավատորմի ներկայացուցիչը, ռազմաբազայի գլխավոր շտաբը տեղակայված է Սեւաստոպոլում, գլխավոր հրամանատար է նշանակվել առաջին ռանգի կապիտան Յուրի Զեմսկին, որ նախկինում ղեկավարել է Միջերկրական ծովում գործող օպերատիվ տեղեկությունների ծառայությունը:
Ղրիմի ռազմածովային բազայում կձեւավորվեն 126-րդ առան ձին պաշտպանական բրիգադն ու Սեւաստոպոլի հրթիռային գումարտակը:
Բացի այդ Սեւաստոպոլի ռազմաբազան կստանա մի շարք նավեր, շարք կմտնեն նոր ֆրեգատներ ու հարվածային նավակներ, որոնք կապահովեն Սեւծովյան տարածքների անվտանգությունը: