Ռազմական 

Քադիրովը շնորհավորել է « Գիշերային գայլերի » առաջնորդին ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում հայտնվելու կապակցությամբ

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը շնորհավորել է « Գիշերայի գայլերի » առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովին  ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում հայտնվելու կապակցությամբ:

 

Չեչնիայի ղեկավարը մասնավորապես ասել է. « Ես համոզված եմ, որ « Գիշերային գայլերի » ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովը իսկական հայրենասեր է, ուստի հարց էր առաջանում, թե ինչու Օբաման նրան Ամերիկայի թշնամիների ցուցակում չի ներգրավում: Մի գուցե նա պրովակացիոն նկատառումներից ելնելով, ցանկանում էր նրան շնորհել պատվո շքանշան կամ Կոնգրեսի շքանշան: Այսօր ես հոգեպես հանգստացա, քանի որ պետդեպարտամենտը իմ ընկերոջն ընդգրկեց իր սեւ ցուցակում »:

 

Նրա խոսքերով, Ալեքսանդրը եղել ու մնում է իր հայրենիքի իսկական զավակը, որ անթաքույց սեր է տածում Ռուսաստանի հանդեպ, ու քանի դեռ կան նրան նմանները Ռուսաստանը հավետ կմնա հզոր պետություն:

 

Շնորհավորելով ընկերոջը՝ Քադիրովը ավելացրել է, որ եթե Ամերիկան հրապարակի հարյուրավոր նմանատիպ ցուցակներ, ապա ինքն ու ընկերը միշտ կմնան այն կարծիքին, որ Ղրիմը Ռուսաստանինն է, Դոնբասը՝ ինքնորոշման իրավունք ունի:

 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զալդոստանովը « Գիշերայի գայլեր » բայքերական ակումբի ղեկավարն է:

Ամռանը նա Քադիրովի հրավերով ժամանել էր Գրոզնի ու մասնակցել Չեչենական « Վայրի դիվիզիայի » 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

 

 

 

 

 

Նույն շարքից