Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ-ը նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ կձեռնարկի բոլոր միջոցները Գուանտանամոյի բանտը փակելու ուղղությամբ:
Նա հայտարարել է, որ այդ բանտը հակասում է դեմոկրատական արժեքներին ու շատ թանկ է նստում երկրի վրա, որը ստիպված է միլիոններ ծախսել այնտեղ գտնվող բանտարկյալների համար:
Ինչպես գիտենք, Գուանտանամոյի ճամբարում պահվում են այն բանտարկյալներն, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ի դեմ իրականացրած զանազան, մասնավորապես ահաբեկչական գործողություններում մասնակցության մեջ: 2009թ-ի նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո նա հրամանագիր էր ստորագրել բանտի փակման մասին, սակայն մինչ այժմ նրա հրամանագիրը դեռ ուժի մեջ չէ, իսկ բանտում շարունակվում են պահվել ահաբեկչության մեջ կասկածվող բանտարկյալները: