Ռազմական 

ԼՂՀ ՊԲ մարտական հենակետում զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 21-ին ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ կայքը, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից