Kp.ru կայքի փոխանցմամբ՝ ռուս հանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Ֆլորենսը։
«Տոնում ենք թերապիայի վերջին օրը։ Ինչպիսի երկար ուղի։ Եվ ես այնքան հպարտ եմ իմ հիասքանչ ամուսնով։ Ես սիրում եմ քեզ»,- գրել է Ֆլորենսը Facebook սոցկայքում։