Առողջապահություն 

Անփոխարինելի արքայանարինջը

analitik.am
Բրիտանացի գիտնականները վստահ են, որ ամենաարժեքավոր միրգը արքայանարինջն է: Այն իր վիտամինային արժեքով չորս անգամ շատ օգտակար տարրեր է պարունակում, քան խնձորը: 

 

Բացի վիտամիններից` արքայանարնջի մեջ կան կենսական անհրաժեշտ տարրեր: Նրանք, ովքեր փորձում են նիհարել, արքայանարինջն ուղղակի անփոխարինելի է: Օրը չորս արքայանարինջը կարող է բավարարել օրգանիզմի պահանջարկը: Արքայանարինջն օգտակար է ապագա մայրերին, որոնց յոդի օրվա չափաբաժինը հասնում է 200 մկգ-ի։ Այս չափաբաժինը նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման գրավականն է։

 
Մինչև 6 տարեկան երեխաների համար յոդի 1 օրվա չափաբաժինը 90 մկգ է։ Օրվա մեջ 2-3 պտուղ ուտելու դեպքում զգալիորեն բավարարվում է օրգանիզմի յոդի պահանջը։
 
Այս պտուղն կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը, դրական ներգործություն ունենում սիրտ-անոթային համակարգի վրա, որոշ դեպքերում կարող է փոխարինել վալոկարդինին։ Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։
 
Բուժիչ հատկությունների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ տերևից ստացված պատրաստուկներն ունեն հակաօքսիդանտ, ցավազրկող և հակաբորբոքային հատկություններ։
 
Գիտնականները գտնում են, որ հակաօքսիդանտ նյութերի՝ հատկապես կվերցետինի առկայությունը կանխարգելում է գլուտատիոնի սպառումը (սակավությունը) և ճարպերի օքսիդացումը լյարդում։

Նույն շարքից